Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios

Բաժանորդագրվել

Axios-ի աղբյուրի տվյալներով՝ Վաշինգտոնը Թեհրանին պահանջներ է ներկայացրել ինչպես ուղղակիորեն, այնպես էլ միջնորդների միջոցով։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Վաշինգտոնը պահանջում է, որ Թեհրանը հրապարակայնորեն ընդունի Հորմուզի նեղուցի լիարժեք բաց լինելը և պարտավորվի դադարեցնել առևտրային նավերի գնդակոծություններն ու հետապնդումները։ Այս մասին գրել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին:

«Թրամփի վարչակազմը պահանջում է, որ Իրանը շաբաթ օրը հանդես գա հրապարակային հայտարարությամբ՝ ընդունելով, որ Հորմուզի նեղուցը բաց է», – գրել է նա X սոցցանցում:

Մեկ այլ աղբյուր Reuters-ին հայտնել է, որ Վաշինգտոնը Թեհրանին սպառնում է սարսափելի հետևանքներով, եթե Իրանը չկատարի պահանջված քայլը.

«Կա՛մ նման հայտարարություն կանեն, կա՛մ իրենց մոտ ամեն ինչ լավ չի ավարտվի»։

Leave a comment