Իսպանիայի հավաքականը ռեկորդներ է սահմանել

Իսպանիայի հավաքականը ռեկորդներ է սահմանել ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում բելգիացիների նկատմամբ 2։1 հաշվով հաղթանակից հետո, հաղորդում է Squawka-ն։

ԱԱ-2026-ում իսպանացիները գոլերի թիվը հասցրել են 11-ին։ Իսպանիայի հավաքականն անձնական ռեկորդ է կրկնել մեկ աշխարհի առաջնությունում խփած գոլերի ցուցանիշով։ Եվրոպայի գործող չեմպիոն 11 գոլ խփել էր նաև ԱԱ-1986-ում։

Բացի այդ, Լուիս Դե Լա Ֆուենտեի գլխավորած թիմն անպարտելի խաղերի շարքը հասցրել է 36-ի, ինչը ևս ռեկորդային ցուցանիշ է։ Նախկինում իսպանացիները երկու անգամ ունեցել էին 35 խաղից բաղկացած անպարտելի շարք (2007-2009, 2023-2026)։

Այդ ցուցանիշով համաշխարհային ռեկորդը պատկանում է Իտալիայի հավաքականին, որը 2018-2021 թթ․ չի պարտվել 37 խաղ անընդմեջ։

Իսպանիայի հավաքականը 2010 թվականից հետո առաջին անգամ կխաղա աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում, որտեղ կմրցի ֆրանսիացիների հետ։

Leave a comment