Անլուրջ առաջարկ է. փորձագետը` առողջապահության բոնուսների մասին

https://arm.sputniknews.ru/20260711/anlurj-arajark-e-pvordzagety-arvoghjapahutjan-bvonusneri-masin–104426020.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1c/96325096_44:0:1467:1067_1920x0_80_0_0_e06b789d37d85015ab8415c68c490e2a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

առողջության ապահովագրություն, առողջություն, բոնուս, պոլիկլինիկա, հիվանդանոց

առողջության ապահովագրություն, առողջություն, բոնուս, պոլիկլինիկա, հիվանդանոց

Բաժանորդագրվել

Կառավարությունը մտադիր է 2029թ–ից բոնուսներ տրամադրել 1 տարի բժշկի չդիմած քաղաքացիներին, արյան դոնորներին, ծխախոտից կամ ալկոհոլից հրաժարված ու ավելորդ քաշից ազատված քաղաքացիներին։ Բոնուսային 1 միավորը հավասար կլինի 1 դրամի և դրանով հնարավոր կլինի անկանխիկ առևտուր անել։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik․ Տպավորություն է, որ պետությունը բնակչության հետ լոտո է խաղում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության համահիմնադիր Անուշ Պողոսյանը` մեկնաբանելով առողջության համընդհանուր ապահովագրության բոնուսային համակարգ գործարկելու մասին կառավարության որոշումը։
Հայտնել ենք, որ բոնուսային համակարգի շրջանակում առողջ ապրելակերպ վարող քաղաքացիները կկարողանան բոնուսային միավորներ կուտակել և դրանք օգտագործել անկանխիկ վճարումների համար։ 1 բոնուսային միավորը համարժեք կլինի 1 ՀՀ դրամին։ Տարեկան ապահովագրավճարի 10 տոկոսը կկազմի 12 960 դրամ։ Լրացուցիչ բոնուսներ կտրամադրվեն նաև արյան դոնորներին ու նրանց, ովքեր բարելավել են իրենց առողջական ցուցանիշները` հրաժարվել են ծխախոտից կամ ալկոհոլից, նիհարել են և այլն։

Անուշ Պողոսյանի կարծիքով` կառավարությունը ոչ միայն լուրջ չի զբաղվում բուն առողջապահական խնդիրներով, այլև այսօրինակ անլուրջ առաջարկներով փորձում է նվազեցնել հանրության դիմելիությունը բուժհաստատություններ, որպեսզի այդկերպ նվազեցնի նաև ապահովագրական ծախսերը։

Առողջապահությունը ՀՀ–ում դառնում է եկամտաբեր բիզնես. Նիկոլ Փաշինյան

«Սակայն այստեղ մի խնդիր կա. եթե իրենք դիմելիությունը նվազեցնում են, ապա տարբեր հիվանդությունների բարդացած դեպքերով քանակը գնալով ավելանալու է»,– նշում է Պողոսյանը։

Մեր զրուցակցի համար անհասկանալի է նաև, թե ինչպես է գործելու կառավարության առաջարկած համակարգը։ Օրինակ` ինչպես են վերահսկելու`մարդը ծխում է, թե ոչ, կամ ընտանեկան բժիշկը արդյոք ճիշտ է գրանցել մարդու քաշի նվազման մասին տվյալները։ Անհասկանալի լինելուց բացի համակարգը, Անուշ Պողոսյանի համոզմամբ, նաև կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։

«Այս անլուրջ մոտեցման արդյունքում մենք օր օրի ունենում ենք ավելի ու ավելի վատ առողջապահություն։ Իրենք փորձում են ամեն կերպ խրախուսել, որ մարդիկ չդիմեն ստացիոնարներ, և դրա ֆոնի վրա անհասկանալի է իրենց խրախուսումը պրոֆիլակտիկ հաստատություններ դիմելիությունը բարձրացնելու ուղղությամբ։ Այս պահին պոլիկլինիկական բժիշկները, որոնք պրոֆիլակտիկա պետք է կատարեն, զբաղված են թղթեր գրելով, տարբեր տեսակի փաստաթղթաշրջանառություն ապահովելով։ Պարզ ասած` հիվանդի առողջությամբ զբաղվելու ժամանակ չի մնում»,– ասում է փորձագետը։

Նշենք, որ առողջության համընդհանուր ապահովագրության բոնուսային համակարգը նախատեսվում է գործարկել 2029 թ.–ի հունվարի 1–ից։
Առողջապահության նախարարությունը հաշվարկել է, որ առաջին տարում բոնուս ստացողների թիվը կարող է հասնել 37 000–ի, իսկ բոնուսների հանրագումարը` 471 մլն դրամի։

Հայաստանում երեխաների բուժումը «թանկացել է». առողջության ապահովագրության համակարգի բացերը

Հիշեցնենք` առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործում է հունվարի 1-ից։ Առաջին փուլում համակարգում ընդգրկվել են 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Այս փուլում ներառվել են նաև մինչև 18 տարեկան երեխաներն ու 65 տարեկանը լրացած մեծահասակները` առանց բացառությունների։ Այս խմբի անձանց համար 2026 թվականին կգործի պետական 100–տոկոսանոց աջակցություն։

Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի տարեկան փաթեթը 129 600 դրամ է, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։

Leave a comment