Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը և Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Ղարիբյանը հուլիսի 10-ին մասնակցել են Լոռու մարզպետի աշխատակազմում անցկացված հանրային քննարկմանը, որի ընթացքում ներկայացվել և քննարկվել են «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը, հայտնում են մարզպետարանից։


 


 


Քննարկման թեման Վանաձոր համայնքի ձևավորման նոր նախագիծն էր, որով նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ։


 


Հանրային քննարկմանը ներկա էին Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ, համայնքների, վարչական բնակավայրերի ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:


ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը և Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Ղարիբյանը հանրային քննարկման ընթացքում ներկայացրել են օրենսդրական փոփոխությունների հիմնական դրույթները, նշել, որ համայնքների միավորման նպատակն է ձևավորել առավել արդյունավետ և կենսունակ համայնքներ: 


 


Պաշտոնյաներն ընդգծել են նաև, որ համայնքների միավորումը հնարավորություն կտա ավելի արդյունավետ օգտագործել առկա ռեսուրսները, մեծացնել համայնքների կարողությունները և բարձրացնել բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը։


 


 


Հանրային քննարկման ընթացքում մասնակիցները բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը, ներկայացրել առաջարկություններ և դիտարկումներ։

Դիտումների քանակ4

Leave a comment