Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը մտավ կիսաեզրափակիչ

Բաժանորդագրվել

Մեր պատանիները խմբային վերջին խաղում 110:78 հաշվով վստահ հաղթանակ են տարել Մոնակոյի հավաքականի նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը շարունակում է հաղթարշավը ՖԻԲԱ Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում։ Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հայաստանի ներկայացուցիչները խմբային վերջին խաղում 110:78 հաշվով վստահ հաղթանակ են տարել Մոնակոյի հավաքականի նկատմամբ, գրավել առաջին տեղը և նվաճել մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիրը։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող (MVP) է ճանաչվել Էթան Կազանչյանը, որը վաստակեց 33 միավոր, կատարեց 3 ռեբաունդ և ունեցավ 8 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականը կիսաեզրափակչում հուլիսի 11-ին կմրցի Մոլդովայի հավաքականի հետ։

Հիշեցնենք, որ խմբային փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականը 98:62 հաշվով հաղթանակ էր տարել Անդորրայի, երկրորդ խաղում 109:56 հաշվով՝ Ջիբրալթարի, երրորդ խաղում 97:90 հաշվով՝ Մալթայի հավաքականի նկատմամբ։

Leave a comment