Իսրայելը պատրաստ է միանալ ԱՄՆ–ին` Իրանին նոր հարվածներ հասցնելու գործում. NYP

Բաժանորդագրվել

Թեհրանը հուլիսի 8–ին հայտարարեց, որ դադարեցնում է ԱՄՆ–ի հետ վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Իսրայելը պատրաստ է միանալ ԱՄՆ–ին` Իրանին նոր հարվածներ հասցնելու գործում, եթե Վաշինգտոնը դիմի նրա օգնությանը։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, գրում է New York Post-ը՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին։

«Մենք ապացուցել ենք, որ աջակցում ենք ԱՄՆ–ին։ Վստահ չեմ, թե դա կբխի նրանց (ԱՄՆ–ի – խմբ.) շահերից, որ Իսրայելը միանա նրանց… Մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում անել դա կրկին», – ասել է աղբյուրը։

Հիշեցնենք` ԱՄՆ զինվորականները հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Իրանցի զինվորականները հայտնեցին Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին հասցված պատասխան հարվածների մասին, Իրանի իշխանությունները Վաշինգտոնին մեղադրեցին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ։ Թեհրանը հայտարարեց, որ դադարեցնում է ԱՄՆ–ի հետ վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները։

Leave a comment