Վարդավառի տոնին Ժամանակավորապես փակ կլինի ավտոմեքենաների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
Հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակում նշվելիք «Վարդավառ 2026» տոնակատարությամբ պայմանավորված՝ փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ՝ հուլիսի 12-ին՝ ժամը 07։00-ից 24։00-ն ներառյալ, ինչպես նաև Շահումյանի արձանի հարևանությամբ տեղակայվելիք մանկական գոտուն հարող միակողմանի նեղ փողոց (Շահումյանի արձանի և Շահումյան հրապարակի միջնամաս)՝ հուլիսի 11-ին՝ ժամը 18։00-ից մինչև հուլիսի 12-ը՝ ժամը 24։00-ն ներառյալ:
Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: