ՌԴ-ն ՖԱԲ-500 ավիառումբերով հարվածներ են հասցրել Ուկրաինայի ԶՈւ-ի անցմանը

Բաժանորդագրվել

Պլանավորման և ուղղման ունիվերսալ մոդուլի օգնությամբ 4 հատ ՖԱԲ-500 ավիառումբով հարված է հասցվել Ուկրաինայի զինված ուժերի 159 առանձին մեքենայացված բրիգադի անձնակազմի ժամանակավոր տեղակայման կետին։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի օդատիեզերական ուժերը ՖԱԲ-500 ավիառումբներով խոցել են Ուկրաինայի զինված ուժերի սորուն անցումը, կենդանի ուժի ժամանակավոր տեղակայման և ԱԹՍ-ի կառավարման կետերը։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է օդատիեզերական ուժերի Սու-34 բազմաֆունկցիոնալ կործանիչների անձնակազմերի կողմից թիրախների ոչնչացման կադրերը:

«Նախօրեին 5 հատ ՖԱԲ-500 ավիառումբերով, որոնք հագեցած են պլանավորման և ուղղման ունիվերսալ մոդուլներով, հարված է հասցվել անցմանը, որն Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից օգտագործվում էր Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Մայակի բնակավայրի շրջանում։

Բացի այդ, վերը նշված մոդուլներով հագեցած 4 հատ FAB-500 ավիառումբով հարված է հասցվել Ուկրաինայի զինված ուժերի 159 առանձին մեքենայացված բրիգադի անձնակազմի ժամանակավոր տեղակայման կետին, որը գտնվում է Խարկովի մարզի Զախարովկա բնակավայրում», – ասվում է հաղորդագրությունում:

Ռազմական գերատեսչությունում հավելել են, որ Խարկովի մարզի Ռուբլենոյե բնակավայրի շրջանում գտնվող անտառային գոտում ավիահարվածով ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի կառավարման կետը, որը հայտնաբերվել է օդային հետախուզության միջոցներով: ՌԴ ՊՆ-ն նաև հրապարակել է տեսանյութ, որտեղ ցուցադրվել են թիրախները ոչնչացրած հարվածները։

Leave a comment