Google-ը հրապարակել է գովազդային հոլովակ, որտեղ ԱՄՆ-ի հիմնադիր հայրերը արհեստական բանականության օգնությամբ ստեղծում են Անկախության հռչակագիրը

ԱՄՆ-ի Անկախության հռչակագրի ստորագրումից 250 տարի անց Google-ը ներկայացրել է նոր գովազդային հոլովակ՝ փորձելով պատասխանել հարցին՝ ինչ կլիներ, եթե ԱՄՆ-ի հիմնադիր հայրերը հասանելիություն ունենային Google Workspace-ին։

Ինչպես գրում է TechCrunch-ը, «պատկերացրեք, որ 1776 թվականն է» կարգախոսով տեսահոլովակում Թոմաս Ջեֆերսոնը պատրաստում է հռչակագրի նախագիծը, երբ հաղորդագրություն է ստանում Բենջամին Ֆրանկլինից։ Դրանից հետո սկսվում է ամբողջությամբ Google-ի ծառայությունների վրա հիմնված համատեղ աշխատանքի գործընթացը։

Հոլովակում Google Docs-ում առաջարկվում են խմբագրումներ, Google Calendar-ում նշանակվում է հանդիպում, որը հեռավար անցկացվում է Google Meet-ի միջոցով, իսկ վերջում փաստաթուղթը հաստատվում է էլեկտրոնային ստորագրություններով։

Տեսահոլովակի հերոսները նաև օգտագործում են Google-ի արհեստական բանականության «Help Me Visualize» գործիքը՝ տարբեր կենդանիներով կնիքների տարբերակներ ստեղծելու համար, խորհրդակցում են չաթբոտի հետ՝ նախքան Մեծ Բրիտանիայի թագավոր Ջորջ III-ի կողմից փաստաթղթին հասանելիություն ստանալու հարցումը մերժելը, իսկ Gemini-ն կազմում է հանդիպման ավտոմատ ամփոփումն ու գրառումները։

YouTube-ում և Instagram-ում օգտատերերի արձագանքները հիմնականում դրական կարծիքներ են արտահայտել նախաձեռնության մասին։ Ի տարբերություն Google-ի նախկին լայնորեն քննադատված գովազդի, որտեղ հայրը Gemini-ի օգնությամբ աջակցում էր իր դստերը երկրպագուական նամակ գրելիս, այս տեսահոլովակում որևէ ակնարկ չկա, թե Անկախության հռչակագրի բուն տեքստը կարելի էր բարելավել արհեստական բանականության միջոցով։

Միևնույն ժամանակ Bluesky սոցիալական ցանցի օգտատերերը զգալիորեն ավելի քննադատաբար են արձագանքել գովազդին՝ այն բնութագրելով որպես «անհարմար» և «զարմանալիորեն անճաշակ»։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a comment