ԱՄՆ–ի հարվածների ֆոնին ինչպե՞ս է փոխվել Հայաստանի առևտուրը Իրանի հետ. վիճակագրություն

https://arm.sputniknews.ru/20260709/amni-harvatsneri-fvonin-inchpes-e-pvokhvel-hajastani-arevtury-irani-het-vitshakagrutjun-104432334.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/984/55/9845555_244:0:1355:833_1920x0_80_0_0_1b05d8ab6da42d7a3f94cd6e4a05273b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ազգային վիճակագրական ծառայություն (ավծ), հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, առևտուր

ազգային վիճակագրական ծառայություն (ավծ), հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, առևտուր

Բաժանորդագրվել

Իրանից ներմուծումն աճել է մոտ 7 մլն դոլարով։ Հայաստանից արտահանումը նախկինի պես չի զարգանում։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. 2026 թվականի առաջին եռամսյակում Իրանից Հայաստան ներմուծումը 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ չի նվազել։ Այս մասին են վկայում Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի կողմից օրերս հրապարակված վիճակագրական տվյալները։

Չնայած 2026 թվականի մարտը համընկել է Իրանում ստեղծված հակամարտության իրավիճակի հետ, այդ երկրից ներմուծումն աճել է գրեթե 5%-ով կամ մոտ 7 մլն դոլարով (մոտ 150 մլն դոլարից հասնելով 157,1 մլն դոլարի)։

Մասնավորապես, աճել է մրգերի և բանջարեղենի ներմուծումը (16,8 մլն դոլարից հասնելով 21,5 մլն դոլարի)։

Հատկանշական է, որ զգալի աճ է նկատվում նաև նավթամթերքի ներմուծման մասով։ Վերջին մի քանի տարիներին Հայաստանն Իրանից գրեթե նավթամթերք չէր գնում, և 2025 թվականի առաջին եռամսյակում այդ գնումների ծավալն ընդամենը 800 հազար դոլարից փոքր-ինչ ավելի էր եղել, իսկ այս տարվա առաջին եռամսյակում այն աճել է գրեթե 10 մլն դոլարով։

Միաժամանակ, զգալիորեն կրճատվել են բնական գազի մատակարարումները (144 մլն խորանարդ մետրից հասնելով 110 մլն խորանարդ մետրի), որը մասամբ օգտագործվում է Հայաստանի ջերմային էլեկտրակայանների աշխատանքի համար։ Փոխարենը հանրապետությունը Իրանին է մատակարարում այդ կայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի մի մասը (էլեկտրաէներգիայից բացի, Հայաստանից Իրան արտահանումը խիստ սահմանափակ է)։

Կրկնակի կրճատվել են ամրանների և պողպատե այլ շինանյութերի մատակարարումները՝ 36 մլն դոլարից հասնելով 18 մլն դոլարի, սակայն աճել են մետաղական կոնստրուկցիաների մատակարարումները (մոտ 5 մլն դոլարից հասնելով 12 մլն դոլար)։ Աճել են նաև ցեմենտի մատակարարումները (4,7 մլն դոլարից հասնելով 5,3 մլն դոլարի)։

Հայաստանից արտահանումը շարունակում է խիստ սահմանափակ մնալԱԱ։ 2026 թվականի առաջին եռամսյակում այն կրճատվել է, ինչպես և նախկինում, հիմնականում էլեկտրաէներգիայի մատակարարումների նվազման հաշվին (ինչի մասին նշվեց վերևում)՝ մոտ 16,5 մլն դոլարից հասնելով 13 մլն դոլարի։

Leave a comment