ՔՊ–ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից

Բաժանորդագրվել

Հակոբյանը հայտնել է, որ միանգամայն այլ ոլորտում է շարունակելու գործունեությունը։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի թեկնածու Վաղարշակ Հակոբյանը հայտարարել է, որ հրաժարվում է պատգամավորական մանդատից։

«Կյանքիս այս փուլում որոշում եմ կայացրել գործունեությունս շարունակել մասնավոր ոլորտում։ Այդ նպատակով ներկայացրել եմ 9-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմում, որը վաղը պաշտոնապես կներկայացվի ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Իմ այս որոշումը կայացվել է վարչապետի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հետ համաձայնեցված»,– «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հակոբյանը։

Հակոբյանը նշել է, որ ինքը շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լիիրավ անդամ և շարունակելու է ակտիվ կուսակցական գործունեություն ծավալել՝ ամբողջ ներուժով աջակցելով իր քաղաքական թիմին։

Leave a comment