Քաղաքականություն
09.07.2026 | 20:29
«Մայր Հայաստան» կուսակցության անդամ, ԲՀԿ ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվեց. դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը։ Քննությունից առաջ փաստաբանը նշել էր, որ Մանուկյանն իր խնամքին անչափահաս երեխա ունի։
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան քննիչները կրկին Մանուկյանի բնակարանում էին։ Նա սկզբից ձերբակալվեց, ապա ավելի ուշ մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):
Գործն առնչվում է պետական դավաճանության և լրտեսության մեջ մեղադրվող «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի գործին։
Ռոզա Վարդանյան