https://arm.sputniknews.ru/20260709/qreakan-gvortsern-u-kalanqy-chen-karvogh-pvokhel-im-arzhehamakargy-gagik-tsarukjan-104396671.html
Քրեական գործերն ու կալանքը չեն կարող փոխել իմ արժեհամակարգը. Գագիկ Ծառուկյան
Քրեական գործերն ու կալանքը չեն կարող փոխել իմ արժեհամակարգը. Գագիկ Ծառուկյան
Sputnik Արմենիա
ԲՀԿ առաջնորդը նշել է, որ Հայաստանը կանգնած է անխուսափելի մարտահրավերների առաջ։ 09.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-09T10:57+0400
2026-07-09T10:57+0400
2026-07-09T10:57+0400
գագիկ ծառուկյան
հայտարարություն
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103411462_113:142:1689:1029_1920x0_80_0_0_40ae40d68c92bf77bc6587a248697884.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից հայտարարություն է տարածել։ Ծառուկյանը շեշտել է, որ ինքն արել է իրենից կախված ամեն ինչ՝ անձնական բարեկեցությունը մի կողմ դնելով և առանց պաշտոնական հավակնությունների մտնելով քաղաքական պայքարի մեջ։ Ըստ նրա՝ ընդամենը մի քանի օր տևած ծրագրային քարոզարշավից հետո սկսվել են անձնական վիրավորանքները, ընտանիքի թիրախավորումն ու թիմակիցների ձերբակալությունները։Ծառուկյանը նշել է, որ Հայաստանը կանգնած է անխուսափելի մարտահրավերների առաջ։ Ըստ նրա` երկրին սպասում են բարդ ու ռիսկերով լեցուն ժամանակներ։Հիշեցնենք` հուլիսի 6-ի առավոտյան դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժեցին Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Երեկոյան Ծառուկյանին ձերբակալեցին, իսկ հաջորդ օրը կալանավորեցին 2 ամսով։ Գործարարը և ևս 2 անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ: Դրա շրջանակում Ծառուկյանի տնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ (որոնցից մեկը չի արթնացել` սատկել է) և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգի:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103411462_176:132:1650:1237_1920x0_80_0_0_42c05e7c81334de35b6e107faefd305e.jpg.webp
գագիկ ծառուկյան, հայտարարություն, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
գագիկ ծառուկյան, հայտարարություն, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
ԲՀԿ առաջնորդը նշել է, որ Հայաստանը կանգնած է անխուսափելի մարտահրավերների առաջ։
Ծառուկյանը շեշտել է, որ ինքն արել է իրենից կախված ամեն ինչ՝ անձնական բարեկեցությունը մի կողմ դնելով և առանց պաշտոնական հավակնությունների մտնելով քաղաքական պայքարի մեջ։ Ըստ նրա՝ ընդամենը մի քանի օր տևած ծրագրային քարոզարշավից հետո սկսվել են անձնական վիրավորանքները, ընտանիքի թիրախավորումն ու թիմակիցների ձերբակալությունները։
«Բոլոր հարվածներով ու հարձակումներով հանդերձ՝ ԲՀԿ-ն հավաքեց բավարար ձայներ՝ ԱԺ մտնելու համար։ Բոլորիդ աչքի առաջ տեղի ունեցավ պարզ գողություն։ Գործող իշխանությունների կամայական որոշմամբ՝ մի ամբողջ խմբակցության թույլ չտվեցին լինել ԱԺ-ում։ Մեր տասնյակ հազարավոր ընտրողների իրավունքները ոտնահարվեցին, ձայները փոշիացվեցին։ Ամեն ինչ կատարվեց հայ ժողովրդի աչքի առաջ, աշխարհի աչքի առաջ։
Շնորհակալ եմ բոլոր քաղաքական ուժերին, հանրային շրջանակներին, անհատներին, որոնք անկախ իրենց քաղաքական նախասիրություններից՝ իրենց ձայնը բարձրացրեցին անարդարության դեմ։ Սա շատ թանկ ու երբեք չմոռացվող պահվածք է։
Իմ հանդեպ իրականացվող ակնհայտ կեղծ, սարքովի գործը այս ամենի շարունակությունն է։ Մի դատարկ, փուչիկ գործ։ Իմ խիղճը հանգիստ է»,– գրել է նա։
Ծառուկյանը նշել է, որ Հայաստանը կանգնած է անխուսափելի մարտահրավերների առաջ։ Ըստ նրա` երկրին սպասում են բարդ ու ռիսկերով լեցուն ժամանակներ։
«Դրանց դիմակայելու համար մեզ, առաջին հերթին, անհրաժեշտ է խոհեմություն։
Մեզ նաև շատ անհրաժեշտ է, ինչպես ասել եմ ընտրություններից առաջ և ասում եմ հիմա՝ ներքին, հանրային համերաշխություն։ Սա ասում եմ ես, ում հանդեպ կատարվեց ամենամեծ անարդարությունը։ ԿԸՀ և ՍԴ որոշումները, քրեական գործերը, կալանքը չեն կարող փոխել իմ մտածողությունը, իմ արժեհամակարգը»,– հավելել է Ծառուկյանը։