Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով դատախազության կողմից ԿԸՀ ներկայացված միջնորդությանը, լրագրողների հետ զրույցում նշել է, որ տեղյակ չէ, թե ինչ գործի հետ է առնչվում միջնորդությունը: «Տեղյակ չեմ, այդ մասին իմացել եմ մամուլից», – նշել է նա:
«Գործի մասին տեղյակ չեմ, տեղեկացել եմ մամուլից: Այսքան ժամանակ որևէ հրավեր չեմ ստացել: Այլ քաղաքացիության հետ կապված հարցումների պատասխանները եկել են. այլ քաղաքացիություն չունեմ, ծառայության հետ կապված մի քանի ամիս առաջ այցելություն եղել է և վերջ», – ասել է Կարապետյանը՝ մատնանշելով, որ իրավական հիմքի առկայությունը Հայաստանում պարտադիր չէ, որևէ գործ հարուցելու համար: