Սեյրան Օհանյանի, Վլադիմիր Գասպարյանի` Սևանի ափին գտնվող կառույցները ապամոնտաժվել են

https://arm.sputniknews.ru/20260709/sejran-ohanjani-vladimir-gasparjani-sevani-apin-gtnvvogh-karujcnery-apamvontazhvel-en-104427023.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1a/99225731_86:0:1451:1024_1920x0_80_0_0_5f4e32acf476f93152f7c188e8071008.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, սևան, սեյրան օհանյան, արմեն աշոտյան, վլադիմիր գասպարյան, հհ գլխավոր դատախազություն

հայաստան, սևան, սեյրան օհանյան, արմեն աշոտյան, վլադիմիր գասպարյան, հհ գլխավոր դատախազություն

Բաժանորդագրվել

Դատախազությունը հայտնել է, որ շինությունները վնաս են հասցնում Սևանա լճի էկոհամակարգին, ջրի մաքրությանը և որակին։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի, Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանի որդու, կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանի եղբոր և Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդու` Սևանա լճի ափամերձ տարածքներում գտնվող մի շարք շինություններ ապամոնտաժվել են։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Նշվում է, որ դատախազության միջնորդագրերի հիման վրա ապամոնտաժվել են Սեյրան Օհանյանին փաստացի պատկանող առանձնատան պարիսպներն ու թեքահարթակը, Սամվել Նիկոյանի որդու առանձնատունը, Արմեն Աշոտյանի եղբոր քոթեջը, Ռաֆիկ Գրիգորյանի որդու քոթեջը, ինչպես նաև Վլադիմիր Գասպարյանի առանձնատան պարիսպը, բետոնե հենապատերը, թեքահարթակը և այլ շինություններ։

Միաժամանակ դատախազությունը հիշեցրել է, որ դատարաններում շարունակում են քննվել նաև մի շարք այլ հայցեր, որոնք վերաբերում են Վլադիմիր Գասպարյանի, Սեյրան Օհանյանի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի, ինչպես նաև այլ անձանց ու կազմակերպությունների` Սևանա լճի ափամերձ տարածքներում գտնվող շինություններին։

Դատախազության տվյալներով՝ 2025 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը Սևանա լճի 1905 մետր բացարձակ նիշից ցածր գտնվող 68 հողամասերում քանդվել է 201 ապօրինի հիմնական և ոչ հիմնական շենք-շինություն։ Բացի այդ, «Սևան» ազգային պարկը դադարեցրել է երկու պայմանագիր։

Ապամոնտաժման աշխատանքները կշարունակվեն լողափնյա սեզոնի ավարտից հետո։

Գերատեսչությունը պարզաբանել է, որ ապամոնտաժվող շինությունները չեն կարող տրամադրվել սոցիալապես անապահով ընտանիքներին. դրանք գտնվում են 1905 մետր բացարձակ նիշից ցածր՝ ջրածածկման ենթակա ափամերձ պահպանության գոտում, որտեղ օրենքով արգելվում է սեփականության իրավունքի գրանցումը։ Բացի այդ, շինությունների առկայությունը վնաս է հասցնում Սևանա լճի էկոհամակարգին, ջրի մաքրությանը և որակին։

Leave a comment