Պետական քաղաքականությունը միտված է ստեղծել կայուն և բարձրարժեք զբոսաշրջային ոլորտ. Պապոյան


Տավուշի մարզում, մարզպետ Հայկ Ղալումյանի հետ, հանդիպեցի զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող 30-ից ավելի գործարարների հետ։ Այդ մասին ասված է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի Ֆեյսբուքի էջում։


 


«Հանդիպմանը ներկա էին նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, Իջևան և Դիլիջան համայնքների ղեկավարներ Արթուր Ճաղարյանն ու Դավիթ Սարգսյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ։


 


Հանդիպման ընթացքում ներկայացվել է ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026 – 2030 թվականների ռազմավարական ծրագիրը, որը ուղենիշային փաստաթուղթ է առաջիկա 5 տարիների զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության մշակման և իրականացման համար։


 


Զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականությունը միտված է ստեղծել կայուն և բարձրարժեք զբոսաշրջային ոլորտ, որը կնպաստի բնակչության կենսամակարդակի բարելավմանը, ինչպես նաև կդիրքավորի Հայաստանը համաշխարհային շուկայում որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ, կայուն, պատասխանատու և համընդհանուր հասանելի երկիր։


 


Ռազմավարության մեջ ամրագրված գերակայություններից է Հայաստանի միջազգային մրցունակության բարձրացումը և միջազգային զբոսաշրջիկների տարեկան ծախսը 3.8 միլիարդ ԱՄՆ դոլարի հասցնելը՝ շուրջ երկու անգամ բարձրացնելով 2024 թվականի արդյունքը։


 


Հանդիպման ավարտին պատասխանեցի մասնակիցների հարցերին»,- գրել է նա։


 

Դիտումների քանակ1

Leave a comment