Նոյեմբերյանում բացվեց երիտասարդական հերթական կենտրոնը․ Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնում է․
Երեկ Նոյեմբերյանում բացվեց երիտասարդական հերթական կենտրոնը՝ Լոֆթ Նոյեմբերյանը։ Հրաշալի միջավայր է ստացվել, որը, հուսով եմ, առաջին հերթին կլինի ազատ ստեղծագործելու միջավայր երիտասարդների համար։
Կենտրոնը ԿԳՄՍՆ, համայնքի և Լոֆթ կազմակերպության համագործակցության արդյունքն է։
Ի դեպ, Նոյեմբերյանում նաև նոր դպրոց ենք կառուցում, առաջիկայում կմեկնարկենք նաև քոլեջի նոր շենքի կառուցումը։