Տավուշում 80 տարեկան քաղաքացի է ջրահեղձ եղել․ մարմինը հայտնաբերել են Խաշթառակի կամրջի մոտ

Բաժանորդագրվել

Որոնողափրկարարական աշխատանքները շուրջ 1 ժամ են տևել։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik․ Տավուշի մարզում 80 տարեկան քաղաքացի է ջրահեղձ եղել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Կայքի տեղեկություններով՝ այսօր՝ 12:20-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ ժամը 03:40-ի սահմաններում քաղաքացին տնից դուրս է եկել և չի վերադարձել։

Հարազատները հայտնել են, թե հնարավոր է՝ տարեց տղամարդն Իջևան քաղաքի Շատրվանների հրապարակում աստիճաններից իջնելիս ընկել է Աղստև գետը։

Ավելի քան 1 ժամ տևած որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում 80-ամյա Սերյան Օ․-ի մարմինը հայտնաբերվել է գետն ընկնելու ենթադրյալ վայրից 7 կմ հեռավորության վրա՝ Խաշթառակ գյուղի կամրջի մոտ։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a comment