Մենք պետք է բոլոր կիսատ մնացած հարցերը լուծենք․ Փաշինյանը՝ անկլավ- էքսկլավների մասին

https://arm.sputniknews.ru/20260709/menq-petq-e-bvolvor-kisat-mnacats-harcery-lutsenq-pashinjany-anklav–eqsklavneri-masin-104407336.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/820/79/8207979_140:0:861:541_1920x0_80_0_0_82941af2c4573de8aed461eda560119f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նիկոլ փաշինյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, անկլավ

նիկոլ փաշինյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, անկլավ

Բաժանորդագրվել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների փոխադարձ համաձայնությամբ հնարավոր է օպտիմալացումներ իրականացվեն։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik․ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկախված անկլավ- էքսկլավների հարցը պետք է լուծում ստանա։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք նույնպես այդ թեմայով, մեղմ ասած, շահագրգռվածություն ունենք, որովհետև Արծվաշեն գյուղը էքսկլավային կարգավիճակով գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ ՀՀ ինքնիշխան տարածք է՝ համաձայն 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրով արձանագված սկզբունքների։ Ես չեմ կարող հայտարարել, որ հիմա անկլավների, էքսկլավների թեմայից հրաժարվում ենք կամ կարող ենք հրաժարվել։ Ո՛չ, մենք պետք է գնանք և այդ հարցին լուծում տանք։ Ինչպիսին կլինեն լուծումները, քննարկման հարց է»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հավելեց՝ հարցը տեղափոխվել է մի հարթություն, որ թեմայի շուրջ լրացուցիչ նյարդ, այդ թվում՝ արտաքին օգտագործմամբ, չկիրառվի։

Ճեպազրույցի ընթացքում Փաշինյանը նաև նշեց, թե ինչպես կարող է լուծվել անկլավների թեման։ Ըստ նրա, մի դեպքում կարող է այնպիսի լուծում լինի, որ անկլավի կամ էքսկլավի տարածքը անկլավային կամ էքսկլավային կարգավիճակով մնա այն երկրի տարածքում, որին դե յուրե պատկանում է։

«Կամ մենք պայմանավորվում ենք և, օրինակ, համարժեք տարածքները՝ սահմանի երկայնքով համարժեք տարածությամբ, այսպես ասած, փռում ենք, կա՛մ կոնկրետ տեղանքներով իրականացնում ենք փոփոխություններ»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա հավելեց, թե Ադրբեջանի դրամի և անձնագրի քարտեզներում Արծվաշենը որպես անկլավ արձանագրված է։ Նրա խոսքով՝ սա շատ կարևոր նրբություն է և կարծում է՝ մենք էլ պետք է հայելային նույն մոտեցումը ցուցաբերենք։

Նրա խոսքով՝ համապատասխան գործընթացները նախատեսված և կիրականացվեն և՛ ՀՀ օրենսդրությամբ, և՛ Սահմանադրությամբ նախատեսված կարգով։

Ըստ նրա՝ պետք է առաջնորդվել ոչ թե այն տրամաբանությամբ, որ տարածքը մնա այն երկրի վերահսկողության տակ, որտեղ հայտնվել է, այլ պետք է առաջնորդվել խաղաղության համաձայնագրով՝ համաձայն Խորհրդային Միության վերջին քարտեզների։

Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների փոխադարձ համաձայնությամբ հնարավոր է սահմանի օպտիմալացումներ իրականացվեն։

«Մենք էլ ունենք նման իրավիճակ, երբ դեպի մեր բնակավայրեր գնացող ճանապարհն անցնում է անկլավային տարածքի միջով, իրենք էլ ունեն նման իրավիճակ, որ դեպի իրենց 4-5 գյուղ տանող ճանապարհն անցնում է Հայաստանի այդպիսի տարածքով»,- ասաց Փաշինյանը։

Leave a comment