12:42 09.07.2026 (Թարմացված է: 12:43 09.07.2026)
Բաժանորդագրվել
Մամուլի հրապարակումների համաձայն` Հայրապետյանը կարող է առաջադրվել ՀՖՖ նախագահի պաշտոնում։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը չի վերանշանակվի։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ Փաշինյանը հունիս 25–ին հայտարարել էր, թե կառավարության կազմում փոփոխություններ չի նախատեսում։
«Մխիթար Հայրապետյանը քննարկումների արդյունքում ինքը չի ցանկացել շարունակել գործունեությունը կառավարության կազմում»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին գուցե ազատեն իր պաշտոնից՝ մեկ այլ պաշտոն տալու համար: Խոսվում է նաև, որ այս տարեվերջին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններին Հայրապետյանը կարող է առաջադրվել որպես ՀՖՖ նախագահ։