https://arm.sputniknews.ru/20260709/arvoghjutjan-apahvovagrutjan-bvonusajin-hamakarg-knerdrvi-vov-chi-buzhvum-bvonus-kstana-104400856.html
Առողջության ապահովագրության բոնուսային համակարգ կներդրվի. ով չի բուժվում, բոնուս կստանա
Առողջության ապահովագրության բոնուսային համակարգ կներդրվի. ով չի բուժվում, բոնուս կստանա
Sputnik Արմենիա
Բոնուսային միավորները չեն կարող գերազանցել 12 960 դրամը։ 09.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-09T11:43+0400
2026-07-09T11:43+0400
2026-07-09T11:47+0400
առողջության ապահովագրություն
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2236/06/22360675_0:0:1600:901_1920x0_80_0_0_e8fe2e3625569ff61269455556a36845.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Կառավարությունը նախատեսում է գործարկել առողջության համընդհանուր ապահովագրության բոնուսային համակարգը, որի շրջանակում առողջ ապրելակերպ վարող քաղաքացիները կկուտակեն բոնուսային միավորներ և կկարողանան դրանք օգտագործել անկանխիկ վճարումների համար։ Կառավարության այսօր հաստատված նախագծով սահմանվում է` ինչպես են հաշվարկվելու, փոխանցվելու և օգտագործվելու բոնուսային միավորները։Այսինքն` բոնուս ստանում է այն քաղաքացին, ով տարվա ընթացքում ընդհանրապես չի հիվանդացել ու բժշկի չի գնացել բուժվելու, դեղ ստանալու կամ վիրահատվելու համար։Բացի այդ, լրացուցիչ բոնուսներ կտրամադրվեն այն քաղաքացիներին, ովքեր արյան դոնոր են դարձել կամ բարելավել են առողջական ցուցանիշները, օրինակ` մարմնի զանգվածի նվազեցմանը, ծխախոտից կամ ալկոհոլից հրաժարվելուն, եթե այդ փոփոխությունները կարձանագրվեն ընտանեկան բժշկի կողմից։Առողջապահության նախարարության հաշվարկներով՝ համակարգի առաջին տարում բոնուս ստացողների թիվը կարող է հասնել շուրջ 37 հազար մարդու, իսկ տրամադրվելիք բոնուսների ընդհանուր արժեքը կկազմի մոտ 471 մլն դրամ։ Նախագիծն ուժի մեջ կմտնի 2029 թվականին հունվարի 1–ից։Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ իր հերթին առաջարկեց առողջ ապրելակերպին հետևելու համար օգտագործել հատուկ մոնիթորինգային սարքեր, որոնք մարդիկ կկրեն՝ առողջության ցուցանիշներին հետևելու համար, ու որոնք կապված կլինեն նաև առաջնային օղակի հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2236/06/22360675_93:0:1513:1065_1920x0_80_0_0_d26144a75a75afd7d8adebc8c7072910.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
առողջության ապահովագրություն, հհ կառավարություն
առողջության ապահովագրություն, հհ կառավարություն
11:43 09.07.2026 (Թարմացված է: 11:47 09.07.2026)
Բաժանորդագրվել
Բոնուսային միավորները չեն կարող գերազանցել 12 960 դրամը։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Կառավարությունը նախատեսում է գործարկել առողջության համընդհանուր ապահովագրության բոնուսային համակարգը, որի շրջանակում առողջ ապրելակերպ վարող քաղաքացիները կկուտակեն բոնուսային միավորներ և կկարողանան դրանք օգտագործել անկանխիկ վճարումների համար։ Կառավարության այսօր հաստատված նախագծով սահմանվում է` ինչպես են հաշվարկվելու, փոխանցվելու և օգտագործվելու բոնուսային միավորները։
Ըստ օրենսդրական կարգավորումների՝ բոնուսային միավորները կուտակվելու են ապահովագրված անձի հատուկ բոնուսային հաշվում։ Նախագծով սահմանվում է, որ 1 բոնուսային միավորը համարժեք է Հայաստանի Հանրապետության 1 դրամին։
«Յուրաքանչյուր օրացուցային տարվա համար ապահովագրված անձի բոնուսային հաշվին փոխանցվող վերջնական բոնուսային միավորները չեն կարող գերազանցել իր կողմից վճարվող տարեկան ապահովագրավճարի 10 տոկոսը՝ 12 960 դրամը»,– նշված է նախագծում։
Այսինքն` բոնուս ստանում է այն քաղաքացին, ով տարվա ընթացքում ընդհանրապես չի հիվանդացել ու բժշկի չի գնացել բուժվելու, դեղ ստանալու կամ վիրահատվելու համար։
Բացի այդ, լրացուցիչ բոնուսներ կտրամադրվեն այն քաղաքացիներին, ովքեր արյան դոնոր են դարձել կամ բարելավել են առողջական ցուցանիշները, օրինակ` մարմնի զանգվածի նվազեցմանը, ծխախոտից կամ ալկոհոլից հրաժարվելուն, եթե այդ փոփոխությունները կարձանագրվեն ընտանեկան բժշկի կողմից։
Առողջապահության նախարարության հաշվարկներով՝ համակարգի առաջին տարում բոնուս ստացողների թիվը կարող է հասնել շուրջ 37 հազար մարդու, իսկ տրամադրվելիք բոնուսների ընդհանուր արժեքը կկազմի մոտ 471 մլն դրամ։ Նախագիծն ուժի մեջ կմտնի 2029 թվականին հունվարի 1–ից։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ իր հերթին առաջարկեց առողջ ապրելակերպին հետևելու համար օգտագործել հատուկ մոնիթորինգային սարքեր, որոնք մարդիկ կկրեն՝ առողջության ցուցանիշներին հետևելու համար, ու որոնք կապված կլինեն նաև առաջնային օղակի հետ։