Ֆիդանն ու Բայրամովըքննարկել են Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման գործընթացը

Բաժանորդագրվել

Զրուցակիցները քննարկել են նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքի իրավիճակի շուրջ և անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Leave a comment