ԱՄՆ-ի զինված ուժերը անցած գիշեր նոր հարվածներ են հասցրել Իրանի տարածքին՝ խոցելով շուրջ 90 ռազմական թիրախ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
Հրամանատարության հաղորդմամբ՝ թիրախների թվում եղել են հակաօդային պաշտպանության համակարգեր, առափնյա հսկողության միջոցներ, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստներ, ռազմածովային օբյեկտներ, ինչպես նաև Իրանի ափամերձ հատվածում տեղակայված ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքներ։
CENTCOM-ը նշել է, որ ԱՄՆ-ն Իրանի վրա է դնում առևտրային նավերի և քաղաքացիական անձնակազմերի դեմ «վերջին չհրահրված ագրեսիայի» պատասխանատվությունը։
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարվածներ են հասցվել նաև Բուշեհր քաղաքին, սակայն այնտեղ գտնվող ատոմային էլեկտրակայանը չի տուժել։