ԱՄՆ-ն և Իրանը հարվածներ են հասցրել միմյանց (տեսանյութ)

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին, Թեհրանն էլ պատասխանել է։

Հարձակում է իրականացվել Չաբահարի Իմամ Ալիի ռազմաբազայի վրա, պայթյուններ են որոտացել Բուշերում։

Չաբահարում և Քոնարեկում մոտ 10 պայթյուն է գրանցվել։ Երկու պայթյուն է տեղի ունեցել իրանական Աբու Մուսա կղզում։

Չաբահարի երկու նավահանգիստն ու ծովային երթևեկության կառավարման մի աշտարակ դարձել են ամերիկյան հարձակումների թիրախ, էլեկտրաէներգիայի անջատում է տեղի ունեցել։ ԱՄՆ-ն հարձակվել է նաև իրանական ռադարների և ՀՕՊ միջոցների վրա։

Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Քուվեյթում և Բահրեյնում ամերիկյան ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան ԱՄՆ-ի հարձակման:

 

Leave a comment