ՀՀ–ն կարծես պատրաստ է համալրել պատերազմի պատմությունը վերաշարադրողների շարքերը. Զախարովա

https://arm.sputniknews.ru/20260708/hhn-kartses-patrast-e-hamalrel-paterazmi-patmutjuny-verasharadrvoghneri-sharqery-zakharvova-104385903.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/07/104300675_45:0:2776:2048_1920x0_80_0_0_f8ddf843728fb76974b946613d6e0734.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, հայաստան, մարիա զախարովա, արծրուն հովհաննիսյան

ռուսաստան, հայաստան, մարիա զախարովա, արծրուն հովհաննիսյան

Բաժանորդագրվել

Մարիա Զախարովան հիշեցրել է, որ Արծրուն Հովհաննիսյանը 2025 թվականին փաստացի ափսոսանք էր հայտնել 1943 թվականին Ստալինգրադի ճակատամարտում վերմախտի պարտության կապակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Երևանը, ձգտելով դեպի «լուսավոր» Եվրոպա, կարծես թե պատրաստ է ընդգրկվել Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը վերաշարադրողների շարքերում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի ՊՆ նախկին պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի նշանակումը (ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ)։

2025 թվականի մայիսին Արծրուն Հովհաննիսյանը Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում միֆ էր անվանել այն պնդումը, թե Ստալինգրադի ճակատամարտում ԽՍՀՄ հաղթանակը Հայաստանին փրկել է թուրքական ներխուժումից։ Բացի այդ, Հովհաննիսյանը հայտարարել էր, թե Գերմանիան ֆաշիստական չէր, այլ միայն նացիստական, ինչպես նաև հիշեցրել էր «Գերտրուդա» օպերացիայի պլանի գոյության մասին, որը նախատեսում էր ներխուժում Թուրքիա՝ դրան հաջորդող անկախ Հայաստանի հռչակմամբ։

Զախարովան հիշեցրել է, որ Հովհաննիսյանը 2025 թվականին փաստացի ափսոսանք էր հայտնել 1943 թվականին Ստալինգրադի ճակատամարտում վերմախտի պարտության կապակցությամբ, ինչպես նաև պնդել էր, որ նացիստական Գերմանիայի ջախջախումը խանգարել է Հիտլերի՝ իբր անկախ «Մեծ Հայաստան» ստեղծելու ծրագրերի իրականացմանը:

«Կարծես թե Երևանում, ձգտելով դեպի «լուսավոր» Եվրոպա, ձեռքի հետ էլ պատրաստվում են մտնել Երկրորդ համաշխարհային պատերազմի՝ Արևմուտքի համար անհարմար պատմությունը վերաշարադրելու վտանգավոր միտման մեջ: Նացիստների և կոլաբորացիոնիստների գաղափարական իրավահաջորդները, որոնք այժմ զբաղեցնում են բազմաթիվ բարձրաստիճան պաշտոններ Եվրոպայում, բացեիբաց արդարացնում են նացիստների տեղական հանցակիցներին՝ վերմախտի հանցագործություններին նրանց մեղսակցությունը ներկայացնելով որպես «ազգային-ազատագրական պայքար»։ Այս գծի հիմնական նպատակներից մեկը նախկին ԽՍՀՄ ժողովուրդների ընդհանուր պատմական հիշողության վերացումն է, աշխարհը դարչնագույն ժանտախտից ազատելու գործում նրանց վճռական դերի մասին ճշմարտության ոչնչացումը», – ասվում է Զախարովայի մեկնաբանության մեջ:

Նրա խոսքով` նման ռազմավարություն ակտիվորեն իրականացվել է Մերձբալթյան երկրներում, Արևելյան Եվրոպայում։

«Ինչպես հայտնի է, այդ գործում ամենից շատ առաջադիմել է Կիևի նեոնացիստական ռեժիմը։ Ըստ երևույթին, դրա համար են այդ ռեժիմի պարագլուխ Զելենսկուն մայիսի սկզբին այդքան ջերմ ընդունել Երևանում և օգնել նրան՝ հարթակ տալով Ռուսաստանի հասցեին նողկալի սպառնալիքներ հնչեցնելու համար», – ասել է Զախարովան։

Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ դա ուղղակի դավաճանություն է հայ ժողովրդի սխրանքի հիշատակի հանդեպ, այն ժողովրդի, որի փառապանծ զավակներն ու դուստրերը մեծ ներդրում են ունեցել ընդհանուր հաղթանակի գործում:

«Նացիզմի ցանկացած փառաբանություն պետք է ենթարկվի հստակ հանրային և պետական դատապարտման։ Ցավոք, Հայրենական մեծ պատերազմի պատմության վրա նման հարձակումները լրացնում են հայ ժողովրդի պատմական հիշողությունը «վերաձևակերպելու» այլ փորձերը, որոնք արվում են Հայաստանի գործող իշխանության կողմից` Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ողբերգության լռության մատնում, Հայ առաքելական եկեղեցու վարկաբեկում»,- ասվում է Զախարովայի մեկնաբանության մեջ։

Նա եզրափակել է` թե ինչքանով է դա համապատասխանում հայ հասարակության իրական ձգտումներին, հայրեն իրենք պետք է գնահատական տան։

Համակարգված ջնջում է Հայրենական մեծ պատերազմի հիշողությունը. Զախարովան մեղադրել է Երևանին

Leave a comment