Սեխը ֆոլաթթվի և բետա-կարոտինի աղբյուր է, սեխի միջուկը հարուստ է սիլիցիումով, երկաթով, կալիումով, մագնեզիումով և բջջանյութով, ինչպես նաև հատուկ նյութով, որը հավելյալ քաղցրություն է հաղորդում և փոխարինում շաքարը։ Այդ մասին «Գազետա ռու»-ին հայտնել է բժշկական գիտությունների դոկտոր Միխայիլ Գինցբուրգ.
Հասած սեխը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ և սննդարար նյութեր։ Ընդ որում, բանջարեղենը կարելի է ուտել՝ չվախենալով, որ ավելորդ շաքարը կմտնի օրգանիզմ, սեխի քաղցրությունն ամենևին էլ պայմանավորված չէ նրանում ֆրուկտոզայի կամ գլյուկոզայի առկայությամբ։
«Սեխը պարունակում է շաքարային ալկոհոլի հատուկ մոլեկուլներ՝ էրիթրիտոլ, որոնք հաճելի քաղցր համ են հաղորդում, բայց չեն ներծծվում օրգանիզմի կողմից, ինչպես շաքարը։ Քաղցր սեխն այնքան էլ վնասակար չէ, որքան, օրինակ, քաղցր թեյը, քանի որ սեխի էրիթրիտոլը սնուցում է օրգանիզմի սիմբիոտիկ բակտերիաները»,-ասել սննդաբանը։
Սեխ գնելիս պետք է ուշադրություն դարձնել արտաքին տեսքին և բույրին, լավ սեխն ունի հաճելի հոտ։
«Սեխը նաև օգտակար է մեծ քանակությամբ ֆլավոնոիդների և հակաօքսիդանտների համար, այն պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C: Առողջ մարդը կարող է օրական ուտել մինչև 300 գրամ բանջարեղենի միջուկ»,-նշել է Գինցբուրգը:
Լավացնում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը: Սեխը մեծ քանակով բջջանյութ է պարունակում, ինչն օգտակար է աղիների աշխատանքի համար: Այն նպաստում է աղիների անցանելիությանը, մթերքի յուրացմանը:
Սեխի պարբերական օգտագործումը հնարավորություն է տալիս ազատվել փորկապությունից, օրգանիզմից դուրս բերել վնասակար նյութերը: Դա իր հերթին օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից:
Մաքրում է լյարդը, օգնում վերականգնել լյարդի աշխատանքը: Սեխը միզամուղ ազդեցություն է ունենում՝ նպաստելով օրգանիզմից դուրս բերել հեղուկը:
Օգտակար է կնոջ առողջությանը: Սեխը հարուստ է ֆոլաթթվով ու կալցիումով՝ հանքանյութեր, որոնք կարևոր են պտղի զարգացման համար:
Օգտակար է մաշկի, մազերի առողջությանը: Սեխը հաջողությամբ պայքարում է այնպիսի խնդիրների դեմ, ինչպիսիք են բշտիկները, պիգմենտային բծերը: Այն օգնում է մաքրել մաշկը, երիտասարդացնել այն: Սեխն օգնում է նաև ամրացնել մազարմատները, մազերին փայլ հաղորդել:
Էներգիա է հաղորդում: Սեխը հանգստացնում է նյարդային համակարգը, օգնում պայքարել անքնության, գրգռվածության, հոգնածության դեմ: