ԱՄՆ–ն վերսկսել է Իրանի ուղղությամբ հարվածները․ ի՞նչ է հայտնի այս պահին

https://arm.sputniknews.ru/20260709/amn-n-versksel-e-irani-ughghutjamb-harvatsnery-104389377.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Сильные взрывы в иранском Чабахаре

Sputnik Արմենիա

Сильные взрывы в иранском Чабахаре

2026-07-09T01:29+0400

true

PT0M28S

Взрывы в иранском Бушере

Sputnik Արմենիա

Взрывы в иранском Бушере

2026-07-09T01:29+0400

true

PT0M18S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104389096_0:117:1254:1058_1920x0_80_0_0_a8c56903d75c1bd0905afab49ffb6090.png.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, видео, տեսանյութ, տեսանյութեր

իրանի իսլամական հանրապետություն, ամն, видео, տեսանյութ, տեսանյութեր

Բաժանորդագրվել

Իրանն առաջիկայում լայնածավալ պատասխան գործողություն է նախապատրաստում տարածաշրջանում ամերիկյան բազաներին հարվածներ հասցնելու համար։

ԱՄՆ-ն վերսկսել է Իրանի ուղղությամբ հարվածները: ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ Իրանի դեմ հարվածների վերսկսել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով։

«Որպեսզի նվազեցնեն Հորմուզի նեղուցում նավարկության ազատությանը սպառնալու նրա կարողությունը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Մոտ 10 պայթյուն է որոտացել Չաբահարում և Կոնարակում։

«Ամերիկյան արկերի բեկորներն ընկել են Չաբահար քաղաքի հիվանդանոցի շենքի վրա»,- հայտնել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ խոցված թիրախներից մեկը եղել է ԻՀՊԿ-ի Իմամ Ալիի անվան ռազմակայանը։

«Չաբահար քաղաքում էլեկտրահաղորդման 3 գիծ շարքից դուրս է եկել»,- հայտնել է Սիստան և Բելուջիստան նահանգում էլեկտրաէներգիայի բաշխման պետական ընկերության գլխավոր տնօրեն Մոհամադ Ռաիսին:

Ըստ Axios-ի՝ ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ հարվածների մասշտաբները՝ հարձակվելով ռադարների և ՀՕՊ միջոցների վրա։ Պայթյուններ են որոտացել Պարսից ծոցի Ջասկ քաղաքում և Աբու Մուսա կղզում:

Իրանական ԶԼՄ-ները հայտնում են նաև, որ հարվածները եղել են «Բուշեր» ատոմակայարանի շրջանում:

Սոցցանցերում գրում են հրդեհների բազմաթիվ օջախների և էլեկտրամատակարարման խափանումների մասին։

Իրանն առաջիկայում լայնածավալ պատասխան գործողություն է նախապատրաստում տարածաշրջանում ամերիկյան բազաներին հարվածներ հասցնելու համար։ Այդ կապակցությամբ Քուվեյթում, Բահրեյնում և ԱՄԷ-ում արդեն արտակարգ դրություն Է հայտարարվել։

Հիշեցնենք` ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Իրանցի զինվորականները հայտնեցին Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին հասցված պատասխան հարվածների մասին, Իրանի իշխանությունները Վաշինգտոնին մեղադրեցին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ։ Թեհրանը հայտարարեց, որ դադարեցնում է ԱՄՆ–ի հետ վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները։

Leave a comment