Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 3-ամյա երեխա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

08.07.2026 | 23:14

Այսօր Գորիսի Քարահունջ բնակավայրից մինչև Գորիս քաղաքի Այգեստան թաղամաս ընկած տարբեր հատվածներում գայլը հարձակվել է 6 հոգու վրա, այդ թվում՝ վնասելով 3 տարեկան երեխայի։ Մարմնական տարբեր վնասվածքներով նրանք տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։ Նրանցից մեկի վիճակը ծանր է։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Գորիսի ԲԿ մամուլի խոսնակ Արև Աբելյանը։

«Այս պահին Գորիսի Ոստիկանության աշխատակիցների ողջ թիմը, ՆԳՆ փրկարար ծառայության Գորիսի ջոկատի տղաները, էկոպարեկները որոնողափրկարարական աշխատանքներ են տանում` գայլերին հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ։

Գորիսի ԲԿ-ի ողջ թիմը ոչ աշխատանքային ժամին հիվանդանոցում է, բժիշկների կողմից բոլոր անհրաժեշտ միջոցառումներն արվել են»,- գրել է նա:

Leave a comment