Հիբրիդային պատերազմ և դիվերսիա. Շարմազանովը` թուրք պաշտոնյայի ակամա խոստովանության մասին

https://arm.sputniknews.ru/20260708/hibridajin-paterazm-ev-diversia-sharmazanvovy-turq-pashtvonjaji-akama-khvostvovanutjan-masin-104370825.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/12/78449076_88:0:1512:1068_1920x0_80_0_0_e9c79716c6be9af51cbbaed13dd27f28.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

էդուարդ շարմազանով, պրանկերներ, նիկոլ փաշինյան, եահկ, հայ առաքելական եկեղեցի, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ

էդուարդ շարմազանով, պրանկերներ, նիկոլ փաշինյան, եահկ, հայ առաքելական եկեղեցի, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ

Բաժանորդագրվել

ՀՀԿ խոսնակը կարծում է, որ բոլորը, ում համար Հայ առաքելական եկեղեցին, ՀՀ ինքնիշխանությունն ու հայ ժողովրդի հոգևոր զգացմունքներն առաջնային արժեքներ են, պետք է խստագույնս դատապարտեն և արշավ սկսեն ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին պաշտոնանկ անելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik․ Հիբրիդային պատերազմի վառ օրինակ և դիվերսիա` Հայ առաքելական եկեղեցու, հայ ժողովրդի հոգևոր զգացմունքների ու նաև Հայաստանի Հանրապետության դեմ. ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես է բնորոշել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի խոստումը` օգնել հեռացնել Ամենայն Հայոց կաթողիկոսին։
Ռուսաստանի հանրային հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվող «Шоу Вована и Лексуса» հաղորդաշարի հեղինակներ, պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովը (Լեքսուս) զանգահարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, ազգությամբ թուրք Ֆերիդուն Սինիրլիօղլուին և նրա հետ խոսել Փաշինյանի անունից` զրույցի ընթացքում նրանից խոստում կորզելով, որ պատրաստ է աջակցել Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ Նիկոլ Փաշինյանի ձեռնարկած արշավին ու գործողություններին: Թուրք պաշտոնյան, հավատալով, որ խոսում է Փաշինյանի հետ, ասել է. «Ես կանեմ ամեն հնարավորը»։

Էդուարդ Շարմազանովի խոսքով` եվրոպացի պաշտոնյայի այս արտահայտություննուղիղ միջամտություն է Հայաստանի Հանրապետության ներքին գործերին և ուղիղ հարված` պետության ու եկեղեցու ինքնիշխանությանը։

«Սա ևս մեկ անգամ ապացուցում է այն վարկածը, որ եկեղեցու դեմ արշավը նախաձեռնվել է թուրք-ադրբեջանական, միգուցե նաև այլ կենտրոններում, և սա հայկական օրակարգ չէ։ Սա պարզապես ներմուծված օրակարգ է, որն աստիճանաբար բացահայտվում է։ Եթե 1.5 տարի առաջ Փաշազադեն էր դրա մասին խոսում, հիմա մենք տեսնում ենք, որ է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն է բացահայտ խոսում է Հայ առաքելական եկեղեցու ներքին գործերին միջամտելու մասին»,– նկատում է Շարմազանովը։

ՀՀԿ խոսնակը կարծում է, որ բոլորը, ում համար Հայ առաքելական եկեղեցին, ՀՀ ինքնիշխանությունն ու հայ ժողովրդի հոգևոր զգացմունքները առաջնային արժեքներ են, պետք է խստագույնս դատապարտեն և արշավ սկսեն ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին պաշտոնանկ անելու նպատակով։

«ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը` անկախ ազգությունից, ի պաշտոնե պետք է զբաղվի միջազգային անվտանգային հարցերով, այլ ոչ թե ժողովրդավարության հիմնարար սկզբունքի` իշխանությունների տարանջատման սկզբունքի, կրոնի և խղճի ազատության սկզբունքի ոտնահարմամբ։ Սա նաև ուղիղ հարված է ԵԱՀԿ միջազգային հեղինակությանը, և հենց ԵԱՀԿ-ն պիտի սրան խստագույնս գնահատական տա»,– շեշտում է ՀՀԿ խոսնակը։
Նշենք, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի և նրա համոզմամբ` Նիկոլ Փաշինյանի խոսակցության վերոհիշյալ հատվածը լայն հանրությանը հայտնի է դարձել միայն հաղորդման անոնսից։

Հաղորդման ամբողջական տարբերակը ОРТ-ով եթեր կհեռարձակվի այսօր ուշ երեկոյան։

Leave a comment