Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի վրա ծխի ամպեր են բարձրացել անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո։
Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ անօդաչու թռչող սարքերը վթարի են ենթարկվել բենզալցակայանի մոտ և Դեսնյանսկի շրջանի շուկայի մոտ եռահարկ, չբնակեցված շենքի վրա։
Հարձակումների հետևանքով վիրավորներ կան, որոնք հոսպիտալացվել են։
Գիշերային հրթիռային հարվածի հետևանքները վերացնելիս փրկարարները հայտնաբերել են մահացած կնոջ մարմին։