Մեկնարկել են Բուրգաս-Երևան սեզոնային չարտերային չվերթները

Բուլղարական Բուրգասի և Երևանի միջև իրականացվել է առաջին սեզոնային ուղիղ չարտերային չվերթը


 ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Բուլղարական Բուրգասի և Երևանի միջև իրականացվել է առաջին սեզոնային ուղիղ չարտերային չվերթը։


Ինչպես Facebook-ում հայտնում է Բուլղարիայում Հայաստանի դեսպանությունը, Bulgaria Air ավիաընկերության կողմից իրականացված չվերթն ազդարարել է երկու քաղաքների միջև նոր սեզոնային ավիահաղորդակցության մեկնարկը։


Ակնկալվում է, որ նոր չարտերային ուղին կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, մշակութային կապերի ամրապնդմանը և Բուլղարիայի ու Հայաստանի միջև համագործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը։


Չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ երեքշաբթի օրերին՝ մինչև օգոստոսի վերջ՝ ամառային սեզոնին ուղիղ կապ ապահովելով Սև ծովի բուլղարական ափի և Երևանի միջև։


Leave a comment