Տոկիոյում մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ ձյուն է տեղացել
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Տոկիոյում մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ ձյուն է տեղացել։ «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ ձյան շերտի բարձրությունը ներկայում կազմում է մոտ 5 սանտիմետր։
Ձյունը ճապոնական մայրաքաղաքի համար չափազանց հազվադեպ երևույթ է և սովորաբար տեղում է տարեկան մեկ կամ երկու անգամ, իսկ նույնիսկ մի քանի սանտիմետր բարձրությամբ կայուն ձյան շերտի պահպանվելը տեղի է ունենում միայն մի քանի տարին մեկ։
Որպես կանոն, Տոկիոյում ձյան տեղումները ուղեկցվում են տրանսպորտի աշխատանքի խափանումներով։ Մեծահասակների համար, հատկապես աշխատանքային օրերին, ձյունը նշանակում է աշխատանքի և հանդիպումների ուշացում, գործուղումներից մեկնելու կամ վերադառնալու դժվարություն։
Ուսանողների և ավագ դպրոցի աշակերտների համար դա հաճախ հանգեցնում է դասերի չեղարկման՝ տրանսպորտային խնդիրների պատճառով։