ՀՀ իշխանությունները սխալ ուղու վրա են եկեղեցու հարցում. ՀԱԵ Թեհրանի թեմի առաջնորդ

https://arm.sputniknews.ru/20260708/hh-ishkhanutjunnery-skhal-ughu-vra-en-ekeghecu-harcum-hae-tehrani-temi-arajnvord-104358116.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/08/104355533_90:0:1511:1066_1920x0_80_0_0_22a78cb63c430d3aeed6ed19a4f215ed.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մայր աթոռ սուրբ էջմիածին, հայ առաքելական եկեղեցի, թեհրան, իրանի իսլամական հանրապետություն

մայր աթոռ սուրբ էջմիածին, հայ առաքելական եկեղեցի, թեհրան, իրանի իսլամական հանրապետություն

Բաժանորդագրվել

րքեպիսկոպոսն անդրադարձել է նաև հայ-իրանական հարաբերություններին՝ դրանք լավագույն որակելով։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Սեպուհ Սարգսյանը վտանգավոր և ապակառուցողական է համարում ՀՀ իշխանությունների կողմից Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին հեռացնելու ձգտումը։

«Հայ առաքելական եկեղեցին 1700 տարվա պատմություն ունի, և նման քաղաքականություն չի կարելի վարել նրա նկատմամբ։ Եկեղեցին անկախ կառույց է։ Մենք ՀՀ իշխանություններից ակնկալում ենք, որ իրենք երկխոսություն կսկսեն եկեղեցու հետ։ Նրանց վարքագիծը բացասաբար է անդրադառնում սփյուռքի վրա։ Մինչ օրս մենք բարի կամքի որևէ դրսևորում չենք տեսել Հայաստանի ղեկավարության կողմից», – ասել է արքեպիսկոպոսը Թեհրանում Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Սարգսյանը քննադատել է նաև կառավարության քաղաքականությունը Արցախի հարցում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալվում է, երբ ասում է, որ Արցախը հայկական հող չէ, հավելել է նա։ Արքեպիսկոպոսն անդրադարձել է նաև հայ-իրանական հարաբերություններին՝ դրանք լավագույն որակելով։

«Չեմ կարծում, որ աշխարհում կա որևէ երկիր, որն ավելի մոտ է Հայաստանին, քան Իրանը։ Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ մենք սերտ հարաբերություններ ենք ունեցել անհիշելի ժամանակներից։ Երբեմն նաև թշնամություն ենք արել, իհարկե, բայց միշտ ընդհանուր լեզու ենք գտել և հաղթահարել տարաձայնությունները», – հավելել է նա։

Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Հունվարի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին։

Այս ֆոնին ավելի վաղ տարբեր մեղադրանքներով կալանավորվել էին երեք թեմերի ղեկավարներ՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, ինչպես նաև Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանը:

Փետրվարի 14–ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեց` արգելելով նրա ելքը Հայաստանից:

Leave a comment