Գրագետ վարորդ կունենանք միայն այն դեպքում, երբ մարդկանց կրթեն վաղ տարիքից. Քեյան

https://arm.sputniknews.ru/20260708/graget-varvord-kunenanq-miajn-ajn-depqum-erb-mardkanc-krten-vagh-tariqic-qejan-104328377.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/19/33634841_90:0:1510:1065_1920x0_80_0_0_c6212dde8cdbb7b06d587fb1b1edee66.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տիգրան քեյան, վարորդ, վարորդական իրավունք

տիգրան քեյան, վարորդ, վարորդական իրավունք

Բաժանորդագրվել

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահն ընդգծեց, որ վարորդական իրավունքի ստացման նոր կարգավորմամբ ընդամենը հաշվառման քննական ստորաբաժանումներում հերթերը կկարգավորվեն, սակայն անվտանգային խնդիրները կշարունակեն մնալ օդից կախված։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Հայաստանում ուժի մեջ մտած վարորդական իրավունքի ստացման կամ վերականգնման նոր կանոնակարգերը լուծելու են միայն տեխնիկական խնդիրներ և երթևեկության անվտանգային խնդիրների հետ որևէ աղերս չունեն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը։
Հայտնել էինք, որ ըստ նոր կանոնակարգի՝ տեսական քննությունը նախկինում հանձնած անձինք ևս կկարողանան օգտվել գործնական քննությունը 2 տարվա ընթացքում հանձնելու հնարավորությունից, եթե նրանց համար նախկինում սահմանված 1 տարվա ժամկետը դեռ չի լրացել։ Քննական հարցաշարերում կլինեն փոփոխություններ` ըստ վարորդական կարգի։ Ինչ վերաբերում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո վարելու իրավունքից զրկված անձանց, ապա նրանք նոր տեսական և գործնական քննություն չեն տա և հուլիսի 6-ից 1 տարվա ընթացքում կարող են դիմել հաշվառման քննական ստորաբաժանում և վերականգնել իրենց վարելու իրավունքը, վճարելով 50.000 դրամ տուգանք։

«Գրագետ, անվտանգության կանոններին հետևող վարորդ մենք կունենանք միայն մեկ դեպքում, երբ մարդկանց կրթեն վաղ տարիքից, մանկապարտեզներում, դպրոցներում երեխաները սովորեն երթևեկության կաննոնները և հետո հաճախեն ավտոդպրոց։ Իսկ թե հիմա պետությունը տեսական քննության ժամկետը 2 տարի կսարքի, թե 3 տարի, դա ոչ մի խնդիր չի լուծի թե՛ անվտանգության, թե՛ երթևեկության առումով»,–ասաց նա։

Քեյանի խոսքով` պարտադիր չէ, որ այդ ամենը կատարի պետությունը, հնարավոր է այդ գործառույթը պատվիրակել գրագետ ավտոդպրոցների, լիցենզավորել նրանց, որպեսզի օրինակ, դպրոցականները ավտոդպրոցներում սովորելու ընթացքում ստանան վարորդական վկայականներ։

Քեյանն ընդգծեց, որ նոր կարգավորմամբ ընդամենը հաշվառման քննական ստորաբաժանումներում հերթերը կկարգավորվեն և մարդիկ ավելի հանգիստ կհերթագրվեն, վստահ լինելով որ 2 տարի ժամանակ ունեն։

Ինչ վերաբերվում է իրական անվտանգային խնդիրներին, ըստ Քեյանի, դրանք ուղղակի չեն լուծվում։

«Օրինակ D կարգ ստանալու համար վարորդը պետք է քննություն հանձնի մեծ մեքենայով։ Երևանում կա մի հատ մեքենա, որը նորմալ չի աշխատում, և առհասարակ պետական հսկողության տակ գտնվող բոլոր մեքենաները նորմալ չեն աշխատում։ Այսինքն այդ մեքենայով քննություն հանձնելում համար պիտի առնվազն մի քանի անգամ գնաս քշես այդ մեքենան, խնդիրները հասկանաս, որ կարողանա վարել։ Մարզերում խնդիրն ավելի մեծ է։ Մարդը պետք է մեկին փող տա, մեքենա ճարի, մի 2 օր այդ մարզում վարի, որ կարողանա քննություն տալ»,–ասաց նա։

Քեյանի խոսքով` ճանապարհներին շինարարական աշխատանքներ կատարելիս անգամ համապատասխան նշաններով կահավորում չի իրականացվում։ Մարդը վարելով գալիս է հասնում է շինհրապարակին, և վթարային իրավիճակ է ստեղծվում։

«Մի շարք այլ հանգամանքներ կան, որ պետությունը պետք է ապահովի, նոր միայն խոսենք անվտանգ երթևեկությունից։ Կամ ի՞նչ է նշանակում՝ քաղաքի ծայրամասերում կայանատեղիներ ստեղծենք։ Վարորդները գնան մեքենաները կայանեն, որպեսզի հետո ո՞ւմ բիզնեսն աշխատի…Շատ այլ բաներ կան, որ պետությունը պետք է անի, նոր հետո իր խնդիրները առաջ քաշի, մինչև դրանք չանեն, մենք չենք ունենալու անվտանգ, հաճելի երթևեկություն, և միշտ այսպես ծանրաբեռնված փողոցներով շարունակելու ենք վարել»,–ասաց նա։

Ինչ վերաբերվում է վարելու իրավունքից զրկված անձանց՝ առանց քննության վարորդական իրավունքի վերականգնմանը, Քեյանը դա բացառապես քաղաքական որոշում է համարում, քանի որ չի տարբերակվել, թե անձն ինչ ձևով է զրկվել վարորդական վկայականից, ոգելից խմիչք օգտագործել է, թե ոչ, ինչ աստիճանի վնաս է հասցրել պետությանը իր արարքով։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի ընդունած «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություններով վարելու իրավունքից զրկված քաղաքացիներին հնարավորություն է տրվում առաջին անգամ այն վերականգնել առանց որակավորման քննություններ հանձնելու՝ վճարելով 50,000 դրամ պետական տուրք և անցնելով մեկ տարվա փորձաշրջան՝ 6 տուգանային միավորով։Եթե բալերը չսպառվեն, հաջորդ տարի վարորդը կստանա սովորական` 13 միավոր։ Եվս մեկ տարի զրկվելու դեպքում վարորդն այլևս չի կարողանա առանց քննության վերականգնել այն:

Leave a comment