Դիլիջանում ջրամատակարարումը դադարեցվել է գետի վարարելու պատճառով

Բաժանորդագրվել

Ընկերության մաքրման կայանները նախատեսված չեն նման պղտորությամբ ջրի համար։

Դիլիջանի ջրամատակարարումը դադարեցվել է քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուրը»։

Ընկերությունը պարզաբանում է՝ Դիլիջանում գիշերը գրանցված հորդառատ անձրևի, եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով գետը վարարել և դուրս է եկել հունից։

«Քանի որ քաղաքի ջրամատակարարումն իրականացվում է գետային մակերևութային ջրերից, իսկ «Վեոլիա Ջուր» ընկերության ջրի մաքրման կայանները տեխնիկապես նախատեսված չեն նման բարձր պղտորությամբ ջրի մաքրման համար, սպառողների անվտանգությունն ապահովելու նպատակով ժամանակավորապես դադարեցվել է Դիլիջանի ջրամատակարարումը»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Ընկերությունից հավաստիացնում են, որ մասնագետները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու և ջրամատակարարումը վերականգնելու համար։

Leave a comment