Առողջ բանականությունը հաղթեց․ Զախարովան՝ ՄՕԿ-ի որոշման մասին

Բաժանորդագրվել

ՄՕԿ-ի գործկոմը ժամանակավորապես վերականգնել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի կարգավիճակը:

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) որոշումը Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի իրավունքները վերականգնելու վերաբերյալ՝ հայտարարելով, որ առողջ բանականությունը հաղթել է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄՕԿ-ի գործադիր կոմիտեն հուլիսի 7-ին ժամանակավորապես վերականգնել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի կարգավիճակը և չեղարկել է միջազգային ֆեդերացիաներին ուղղված հանձնարարականները ռուս մարզիկների նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ։

«Վիվա՛տ: Առողջ բանականությունը հաղթեց: Համաշխարհային սպորտը կլինի՛: Կլինի՛ Ռուսաստանի հետ»,- իր Telegram-իր ալիքում գրել է Զախարովան:

Մեկնաբանելով որոշումը՝ ՌԴ սպորտի նախարար Միխայիլ Դեգտյարյովը հայտարարել է, որ ՄՕԿ-ը վերականգնել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի իրավունքները։ Չեղարկվել են ռուս մարզիկների չեզոքության բոլոր ստուգումները։ ՄՕԿ-ը հանել է Ռուսաստանում միջազգային մրցումներ անցկացնելու արգելքը։ Նախարարի խոսքով՝ միջազգային կազմակերպություններում ՄՕԿ-ի որոշումների կիրարկման ուղղությամբ դեռ մեծ աշխատանք կա անելու, սակայն ՄՕԿ-ը հստակ ազդանշան է տալիս՝ օլիմպիական շարժումը պետք է լինի քաղաքականությունից դուրս:

Leave a comment