«Ուրարտունի» հավաքականը 2:3 հաշվով պարտվել է «Լոկոմոտիվին»

Բաժանորդագրվել

«Ուրարտուն» այսօր ևս մեկ ընկերական խաղ կանցկացնի չինական «Չժեցզյան» ակումբի հետ։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը ԱՄԷ-ում անցկացվող հավաքի շրջանակներում ընկերական խաղ է անցկացրել Մոսկվայի «Լոկոմոտիվի» դեմ։

ՀՀ ազգային հավաքականի խաղացողներ Նարեկ Աղասարյանի և Նիկոլաս Կալուկյանի գոլերի շնորհիվ «Ուրարտուն» երկու անգամ առաջ է անցել «Լոկոմոտիվից», բայց ի վերջո պարտվել 2-3 հաշվով։

Ռոբերտ Արզումանյանի թիմն այսօր ևս մեկ ընկերական խաղ կանցկացնի չինական «Չժեցզյան» ակումբի հետ։

Նշենք, որ «Ուրարտուն» արդեն երկու ընկերական խաղ է անցկացրել՝ Ուզբեկստանի ազգային հավաքականի (2-4) և չինական «Ցինդաո» ակումբի (1-1) դեմ։

Leave a comment