Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները մեծ մասամբ լուծված են. մոտ ենք խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Յըլմազ


Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն անդրադարձել է Էրդողան-Թրամփ հանդիպմանը, տեղեկացրել, որ երկու առաջնորդների հանդիպման օրակարգում են Հարավային Կովկասում իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային, համաշխարհային և երկկողմ հարցեր։


«Հարավային Կովկասը մեծ նշանակություն ունի։ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները մեծ մասամբ լուծված են։ Արդեն շատ մոտ ենք խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,- հայտարարել է Յըլմազը։


Նա հավելել է, որ նախագահները խոսելու են նաև տարածաշրջանային հաղորդակցությունների մասին: Թուրք պաշտոնյան հավելել է, որ Անկարան ակտիվ ջանքեր է գործադրում ինչպես Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության, այնպես էլ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների լիակատար կարգավորման հասնելու ուղղությամբ։


«Մենք այս հարցում նմանատիպ տեսակետներ ունենք Միացյալ Նահանգների հետ»,- նշել է Յըլմազը։

Leave a comment