Գագիկ Ծառուկյանի գործով մեկ անձ է կալանավորվել, ևս մեկն էլ՝ ձերբակալվել. ՔԿ

Քաղաքականություն

07.07.2026 | 20:14

Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խնբի ևս մեկ անդամ է կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է: Այս մասին Factor.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Նախօրեին ՔԿ-ից տեղեկացրել էին, որ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում: Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ ձերբակալվել էին, մյուս անդամի վերաբերյալ կայացվել էր ձերբակալման որոշում: Այսօր Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց երկու ամսով։

Leave a comment