Կիևի պաշտպանական արդյունաբերության ինտեգրումը ՆԱՏՕ-ին անդամակցությունը մոտեցնելու ամենաարագ միջոցն է. Ստուբ


Պատերազմի ամբողջ ընթացքում Ուկրաինան ներկայումս գտնվում է լավագույն վիճակում, ինչը հնարավոր է դարձել ռուսական տարածքի խորքերում ուժեղ հարվածների շնորհիվ՝ Financial Times-ի հետ զրույցում հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը:


«Մենք կարծում ենք, որ Ռուսաստանը չի դադարեցնի այս պատերազմը մարտի դաշտում կորուստների պատճառով, որոնք, իհարկե, հսկայական են։ Դա չի լինի նաև տնտեսության անկման պատճառով։ Բայց դա կլինի հասարակական կարծիքի փոփոխության պատճառով։ Եվ Ռուսաստանում հասարակական կարծիքն այժմ փոխվում է»,- պարզաբանել է Ստուբը։


Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները համոզված են, որ անհրաժեշտ է շարունակել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա։ Նա կարծիք է հայտնել, որ ՌԴ խորքերին Ուկրաինայի կողմից հարվածներ հասցնելը փոխեց ԱՄՆ-ի ռազմավարական մտածողությունը պատերազմի մասին և ամրապնդեց Կիևի դիրքը բանակցություններում:


ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցի քննարկումը հետաձգվել է մինչև հնարավոր հրադադար, սակայն Ստուբն ընդգծել է, որ Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության ինտեգրումը Հյուսիսատլանտյան դաշինքին երկիրն անդամակցությանը մոտեցնելու ամենաարագ միջոցն է:

Դիտումների քանակ2

Leave a comment