Կենդանաբանական այգին հաստատեց` Գագիկ Ծառուկյանին պատկանող առյուծը քնեցումից չի արթնացել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առյուծներից մեկը սատկել է։ Լուրը հաստատում է Երևանի կենդանաբանական այգին։

«Փաստինֆո» գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ քնեցված առյուծներից մեկը չի արթնացել։

«Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով) քնեցումից չի արթնացել։ Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված` փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ` ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է»,- ասված է Երևանի կենդանաբանական այգու հաղորդագրությունում։

 

Leave a comment