Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից փլուզված կամուրջը գրեթե 1 ամիս անց վերականգնվել է

Բաժանորդագրվել

Շուրջ մեկ ամիս երթևեկությունը կազմակերպվում էր հանդիպակաց ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածից փլուզված կամուրջը վերականգնվել է։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

«Երկկողմանի երթևեկությունը բացվել է»,–ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք` կամուրջը փլուզվել էր հունիսի 11-ին։ Կայծակի հետևանքով 3 ավտոմեքենա էր վնասվել։ Շուրջ մեկ ամիս երթևեկությունը կազմակերպվում էր հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ գոտիով։

Leave a comment