«Իրանն ուրանը հարստացնելու իրավունք ունի, նույնիսկ եթե դա հանգեցնի պատերազմի»․ Արաղչի | ՄԱՄՈՒԼ.ամ

Թեհրանը պնդում է ուրանը հարստացնելու իր իրավունքը, նույնիսկ եթե դա հանգեցնի պատերազմի, РИА Новости-ի փոխանցմամբ, այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
     «Որևէ մեկն իրավունք չունի մեզ ասելու, թե ինչ պետք է ունենանք և ինչ չպետք է ունենանք»,- նշել է նա՝ հավելելով․ «Եթե մտահոգություններ կան, թե արդյո՞ք Իրանի միջուկային ծրագիրը մնում է խաղաղ, պատրաստ ենք փարատել այդ մտահոգությունները»։

Leave a comment