Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Սումիի և Խարկովի մարզերի բնակավայրեր. ՌԴ ՊՆ

Բաժանորդագրվել

Սիդորովկան վերահսկողության տակ են վերցրել «Հյուսիս» զորքերի խմբավորման ստորաբաժանումները:

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել Սումիի մարզի Սիդորովկա բնակավայրը։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

««Հյուսիս» զորքերի խմբավորման ստորաբաժանումները վճռական գործողությունների արդյունքում վերահսկողություն են հաստատել Սումիի մարզի Սիդորովկա բնակավայրի նկատմամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Գլուշկովկա բնակավայրը։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment