Իրանը չի ձգտում միջուկային ռումբ ստեղծել. Արաղչի
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Իրանը չի ձգտում միջուկային ռումբ մշակել։
Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, փոխանցում է Tasnim լրատվական գործակալությունը:
Նա նշել է, որ եթե Իրանի խաղաղ միջուկային ծրագրի նպատակների վերաբերյալ որևէ հարց կամ անորոշություն առաջանա, իրենք պատրաստ են պատասխաններ տալ և լուծել այդ անորոշությունները:
«Դրան հասնելու միակ ճանապարհը դիվանագիտությունն է»,- հավելել է Իրանի ԱԳ նախարարը: