Թրամփը ժամանել է Անկարա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին․ նրան դիմավորել է Էրդողանը

Քաղաքականություն

07.07.2026 | 15:48

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Անկարա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների 36-րդ գագաթնաժողովին։ Նա նաև երկկողմ հանդիպում է անցկացնելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Անկարայի օդանավակայում ԱՄՆ նախագահին դիմավորել է Էրդողանը։

Հաղորդվում է, որ Թրամփի հետ միասին Անկարա են ժամանել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալներ Դեն Սկավինոն և Սթիվեն Միլլերը, ինչպես նաև հաղորդակցության բաժնի տնօրեն Սթիվեն Չունգը։

Անկարայում կայանալիք հանդիպման ժամանակ Թրամփն ու Էրդողանը կքննարկեն երկկողմ օրակարգի հարցեր։ Զրույցի ընթացքում կքննարկվեն Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները «բոլոր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանության, առևտրի և ներդրումների», ասել է Թուրքիայի նախագահականի հաղորդակցության տնօրեն Բուրհանեթթին Դուրանը։ Նա հավելել է, որ քննարկումները կանդրադառնան նաև առկա կապերը խորացնելու համար ձեռնարկվող քայլերին։

Երեքշաբթի Թրամփը նաև կմասնակցի ՆԱՏՕ-ի առաջնորդների ընթրիքին։

Սպիտակ տունը հայտնել է, որ չորեքշաբթի Թրամփը կմասնակցի պաշտոնական դիմավորման արարողությանը և համատեղ լուսանկարին, որին կհաջորդի ՆԱՏՕ-ի առաջնորդների աշխատանքային նիստը։

Բացի այդ, նա երկկողմ հանդիպումներ կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաայի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment