Թուրքիան ունի դաշինքի ամենամեծ և լավագույնս պատրաստված զինված ուժերից մեկը. Ռյուտե


ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում արդեն հանդիպել են Թուրքիայի նախագահը և Դաշինքի գլխավոր քարտուղարը: Ռեջեփ Էրդողանը և Մարկ Ռյուտեն քննարկել են գագաթնաժողովի օրակարգը, տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները։ Մտքեր են փոխանակվել ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում գործակցության ընդլայնման հեռանկարի վերաբերյալ։


Առանձին ասուլիսում Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ում Անկարայի առաջնորդությունը շատ կարևոր է, Թուրքիան ունի դաշինքի ամենամեծ և լավագույնս պատրաստված զինված ուժերից մեկը։ Գլխավոր քարտուղարի խոսքով՝ թուրքական պաշտպանական արտադրանքն անհրաժեշտ է Դաշինքի ինքնապաշտպանության համար։ 


Նա գուհունակություն է հայտնել, որ Թուրքիան այդ ոլորտում աջակցում է բազմաթիվ երկրների: Ռյուտեն հավելել է՝ թուրքական արդյունաբերական ընկերությունները ներդրումներ են կատարում նաև Միացյալ Նահանգների արդյունաբերական բազայում։

Դիտումների քանակ3

Leave a comment