Մեր երիտասարդ տղաները մեծ տաղանդներ են․ Սպերցյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Матч ТВ»-ի եթերում անդրադարձել է թիմի երիտասարդ խաղացողներին։
Ուրբաթ օրը «Կրասնոդարը» ՌՊԼ-ի Winline Ձմեռային գավաթի երկրորդ տուրում 3:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել «Զենիթի» նկատմամբ: Գոլերի հեղինակ էին դարձել 23-ամյա Մոզեսը, ինչպես նաև երկու երիտասարդ խաղացողներ՝ 18-ամյա Արտյոմ Խմարինը և 17-ամյա Էլդար Հուսեյնովը։
«Մեր երիտասարդ տղաները մեծ տաղանդներ են, բայց ամենակարևորն այն է, որ նրանք շատ համեստ են։ Աշխատում են, մարզումների ժամանակ գնդակներն են տեղափոխում։ Մենք էլ ենք անցել դրա միջով։ Թող նրանց մոտ ամեն ինչ լավ լինի, և թող շարունակեն նույն ոգով աշխատել»,- ասել է Սպերցյանը։
Փետրվարի 10-ին կայանալիք մրցաշարի 3-րդ տուրում «Կրասնոդարը» կմրցի Մոսկվայի «Դինամոյի», իսկ «Զենիթը» կհանդիպի ԲԿՄԱ-ի հետ։