«Թուրքիան, Ադրբեջանն ու Հայաստանը մեկ կենտրոն, մեկ ուժ կձևավորեն»․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ

Քաղաքականություն

07.07.2026 | 14:02

Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը TRT-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Նա խոսել է ռուս-ուկրաինական պատերազմում միջնորդական ջանքերից, Հայաստանի հետ հարաբերություններից, նաև պնդել, թե «Թուրքիան դարձել է համաշխարհային դիվանագիտության կարևոր կենտրոններից մեկը», գրում է Անադոլուն։

«Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության հիմքը հասել է որոշակի կետի։ Անկարայի մասնակցությամբ՝ Թուրքիան, Ադրբեջանն ու Հայաստանը կձևավորեն մեկ կենտրոն, մեկ ուժ։ Թուրքիայի կառուցողական տեսլականը մեծ ներդրում ունի այս ամենում»,- հայտարարել է Քուրթուլմուշը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment