Պայթյուններ Դամասկոսում՝ Մակրոնի այցին զուգահեռ
Այսօր առավոտյան մի շարք պայթյուններ են որոտացել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնում։ Reuters-ի փոխանցմամբ՝ պայթյունները հնչել են այն հյուրանոցից ոչ հեռու, որտեղ իջևանել են պաշտոնական այցով Սիրիա ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները։
Սիրիական իշխանությունները պայթյունների պատճառների մասին որևէ տեղեկատվություն դեռ չեն հաղորդում։ Չնայած միջադեպերին՝ Ֆրանսիայի նախագահի այցի ծրագիրը փոփոխության չի ենթարկվել։
Քիչ առաջ Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաան իր նստավայրում ընդունել է Էմանյուել Մակրոնին։